Հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել Մարտունու շրջանում. ՌԴ ՊՆ
Ռուսական խաղաղապահ առաքելությունը կրկին հաղորդում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
Այս անգամ ռուսական զորախումբը հրադադարի խախտում է արձանագրել Մարտունու շրջանում։ Խաղաղապահ առաքելության ամփոփագրում ասված է, որ զոհեր և վիրավորներ չկան։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում փաստերի առնչությամբ:
ՌԴ ՊՆ-ն, սակայն, չի նշում, թե որ կողմն է խախտել հրադադարը։
Նախորդ օրերին ևս խաղաղապահները հրադադարի խախտումներ էին արձանագրել։