«Հայաստանի պատմություն»-«Հայոց պատմություն» արհեստական բանավեճը ստեղծած իշխանությունները շարունակում են իրենց թավշյա խմբագրումները նաև դպրոցական դասագրքերում և հատկապես «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերում։
Պատմաբանը չբացառեց, որ այս ճանապարհով փորձում են միս ու արյուն տալ այն պատմաբանների հանձնաժողովին, որը բազմիցս առաջարկվել է Թուրքիայի կողմից, ըստ որի՝ պետք է Հայոց ցեղասպանության հարցով զբաղվի պատմաբանների խումբը, ինչը Հայաստանը մշտապես մերժել է։
«Հայոց պատմություն տարբերակն ինքնին նշանակում է նաև Հայաստանի պատմություն։ Ուղղակի պատմաբան չլինելու հանգամանքը որոշ մարդկանց կարող է մոլորության մեջ գցել, որ խոսքը վերաբերում է զուտ հայերի պատմությանը։ Հայոց պատմությունն իր մեջ ներառում է երկու իմաստ՝ երկու Հայաստանների մասին է՝ մեծ և փոքր, և հայերի պատմության, որը ներառում է ամբողջ գաղութահայությունը և սփյուռքը։ Պետք է այս խնդիրը բացատրվի, որպեսզի հասկանան»,- եզրափակեց Աշոտ Մելքոնյանը։
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի հետ դեկտեմբերի 13-ին 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի շուրջ տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտն այսօր հրապարակել է 31 էջանոց կարծիք, որտեղ մատնացույց են արվում դասագրքում տեղ գտած բազմաթիվ բովանդակային սխալներ: