Երեկ պատմական գիտությունների թեկնածու Արման Մալոյանը սկանդալային «Հայոց պատմություն-7» դասագրքի սխալների հերթական խմբաքանակն էր ներկայացրել: Իսկ ընդհանուր առմամբ Արման Մալոյանն ուրարտագետ Միքայել Բադալյանի հետ միասին առաջիններից էր, ով դեռևս ամիսներ առաջ սկսեց վեր հանել այդ դասագրքի աղաղակող սխալները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է։
Դեկտեմբերի 27-ին տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով հանդես եկավ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանը: Բնականաբար, հարց հնչեց նաև 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» սկանդալային, կեղծիքներով ու պատմության խեղումներով լի դասագրքի վերաբերյալ, որի շուրջ աղմուկը չի դադարում արդեն 4 ամիս: 168.am-ը բազմիցս է անդրադարձել դասագրքին, զրուցել ոլորտի մասնագետների հետ, վեր հանել դասագրքի խնդրահարույց հատվածները, քարտեզները, […]
ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Ժաննա Անդրեասյանի հետ դեկտեմբերի 13-ին 7-րդ դասարանի «Հայոց պատմության» դասագրքի շուրջ տեղի ունեցած հանդիպումից հետո ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտն այսօր հրապարակել է 31 էջանոց կարծիք, որտեղ մատնացույց են արվում դասագրքում տեղ գտած բազմաթիվ բովանդակային սխալներ:
Շուրջ մեկ շաբաթ առաջ «ԲՆՕՐՐԱՆ պատմական հուշարձանների պահպանման հայկական ընկերություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ քննարկում կազմակերպվեց շուրջ 20 գիտնականների մասնակցությամբ: Խնդրո առարկան Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած չարաբաստիկ «Հայոց պատմություն-7» դասագիրքն էր: Քննարկմանը հրավիրված են եղել ականավոր պատմաբաններ, նեղ մասնագետներ, հնագետներ, արևելագետներ: Հրավիրված էին նաև դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն ու դասագրքի պատվիրատուն՝ «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը: Վերջիններս, սակայն, գերադասել են չմասնակցել քննարկմանը. Հարմար չի եղել:
Արդեն ուղիղ երկու ամիս չեն դադարում մասնագիտական, ինչպես նաև հասարակական քննարկումները 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքի վերաբերյալ: Եթե սկզբնական շրջանում լուռ էին, ապա հիմա դասագրքի վերաբերյալ խոսում են բոլոր շահագրգիռ կողմերը՝ մասնագետները, ծնողները, արդեն նաև դասախոսները, ուսուցիչները: Խոսում է նաև դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանը, միայն թե Հանրային հեռուստաընկերության՝ Հ1-ի տաղավարից, առանց օպոնենտների, ու հայտարարում՝ դասագրքի դեմ արշավն ունի քաղաքական ենթատեքստ, և սա այն դեպքում, երբ պատմաբանները, նեղ մասնագետները կոնկրետ փաստերով, դրվագներով, անգամ էջ առ էջ էին մատնանշում բոլոր բովանդակային սխալները, որոնք նաև թուրքական ազգայնական պատմագիտությանն են տուրք տալիս:
Մի քանի անգամ նշել եմ, որ Հ1-ի հաղորդումները հատուկ չեմ նայում, որ ջղերս ավելորդ տեղը չքայքայեմ։ Բայց հետևելով տարբեր հոդվածներին, գրառումներին, որոշեցի ևս մեկ անգամ խախտել ինքս ինձ տված խոստումը և լսել Պետրոս Ղազարյան-Տիգրան Հակոբյան-Սմբատ Հովհաննիսյան եռախոսությունը։ Եռախոսությունը նվիրված էր 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագրքին։
«Ինչո՞ւ չկա Աղվանքը, երբ հայտնի էր, որ Աղվանքը կախյալ էր Տիգրան Մեծից կամ գուցե կայսրության մաս էր կազմում: Աղվանքի չլինելը ու փոխարենը Ադրբեջանը տեղորոշելը ցույց է տալիս, որ Ադրբեջանն Աղվանքի հետնորդն է: Վիրքը գրված է, Աղվանքը՝ ոչ: Եվ նաև այս ծանր, զգայուն ժամանակաշրջանում կարելի էր այլ լուծումներով այս քարտեզը տեղադրել: Ամենահեշտ բանն անընդհատ նախկին-նախկին անելն է: Դու կրել ես պատասխանատվություն: Պետությունից ստացել ես գումար, այդ թվում՝ մեր վճարած հարկերից, բարի եղեք, գրեք նորմալ, առանց սխալների, այո՛, նաև առանց ազգային սնապարծության, բայց նախ և առաջ առանց միտումների դասագիրք, որոնք ջուր են լցնում մեր ոչ բարեկամների ջրաղացին»,- ասաց Միքայել Բադալյանը: