Պարոն Արարքցյանը իր անուրանալի ավանդն ունի մեր պետականության կայացման գործում. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցական ուղերձ է հղել քաղաքական, պետական գործիչ Բաբկեն Արարքցյանի մահվան կապակցությամբ։
Ցավով տեղեկացա ականավոր գործիչ Բաբկեն Արարքցյանի մահվան մասին։
Նրա դերակատարությունը մեծ է մեր պետության կյանքում՝ թե՛ որպես Ղարաբաղյան շարժման հիմքերում կանգնած պետական գործիչ, թե՛ որպես Գերագույն Խորհրդի, այնուհետև՝ առաջին գումարման Ազգային Ժողովի նախագահ։
Պարոն Արարքցյանը սկզբունքային գործիչ էր և պարզապես լավ մարդ, ով իր անուրանալի ավանդն ունի մեր պետականության կայացման գործում:
Ցավակցում եմ Արարքցյանների ընտանիքին և բարեկամներին։
Ռոբերտ Քոչարյան
13.12.2023թ.