Բաժիններ՝

Սպիտակ լոբով ու լոլիկով աղցան

Բաղադրիչները՝

  • սպիտակ լոբի- 800 գ
  • ձիթապտղի ձեթ- 150-200մլ
  • լոլիկ- 3 հատ
  • կծու պղպեղ- 1 հատ
  • լայմ- 1 հատ
  • կանաչ սոխ
  • մաղադանոս
  • աղ ու պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Լոլիկը եփեք, հոսող ջրի տակ լվացեք, թողեք քամվի: Լվացեք, չորացրեք ու խորանարդաձև կտրատեք լոլիկը: Օղակաձև կտրատեք կծու պղպեղը:

Կանաչ սոխն ու մաղադանոսը մանր կտրատեք: Լայմի հյութը քամեք:

Կարդացեք նաև

Բոլոր բաղադրիչները բացի լոբուց ավելացրեք լոլիկին, խառնեք:

Լոբու վրա լցրեք ձիթապտղի ձեթը, աղ ու պղպեղ արեք: Խառնեք: Վրան լցրեք լոլիկի խառնուրդը:

Աղցանը մեկ ժամով թողեք սառնարանում ու կարող եք մատուցել:

Տեսանյութեր

Լրահոս