Բաժիններ՝

Բրինձը՝ բանջարեղենի հետ

Բաղադրիչները

  • երկարավուն բրինձ- 1 բաժակ
  • ջուր- 1,5 բաժակ
  • կանաչ լոբի- 200 գ
  • կանաչ ոլոռ- 100 գ
  • եգիպտացորեն- 100 գ
  • կարմիր բուլղարական պղպեղ- 1 հատ
  • սոխ- կես գլուխ
  • սխտոր- 1 պճեղ
  • բուսական յուղ, աղ, պղպեղ ու համեմունքներ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Բրինձը լվացեք ու հաստ հատակով թավայի մեջ բուսական յուղով անընդհատ խառնելով տապակեք: Տապակած բրնձի վրա եռացրած ջուր լցրեք ու թողեք եփի: Ջուրը եռալուց հետո կրակը թուլացրեք, թավայի կափարիչը փակեք ու եփեք մինչև ջրի գոլորշիանալը: Եփելու ընթացքում կափարիչը մի հանեք ու բրինձը մի խառնեք, որպեսզի շիլայի չվերածվի: Կրակից հանելուց հետո 10-15 րոպե թողեք հովանա:

Լոբին լվացեք ու կտրատեք, խորանարդաձև կտրատեք բուլղարական պղպեղն ու սոխը, սխտորը մանրացրեք: Կանաչ ոլոռն ու եգիպտացորենը կարող են լինել թարմ կամ պահածոյացված:

Կարդացեք նաև

Անընդհատ խառնելով բուսական յուղի մեջ 3 րոպե տապակեք լոբին, ապա ավելացրեք մյուս բաղադրիչները: Մի քանի րոպե էլ տապակեք բանջարեղենը մինչև կիսով չափ պատրաստ լինելը: Բանջարեղենը պետք է խրթխրթան մնա, չփափկի: Տապակած բանջարեղենի վրա լցրեք բրինձը, աղ, պղպեղ ու համեմունքներ արեք և մատուցեք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս