«Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ ադրբեջանցիները չկարողացան, ենթադրենք, Տավուշի հատվածից մի մետր անգամ առաջ գալ 44-օրյայի ժամանակ և դրանից հետո, այն ժամանակ, երբ որ Հայաստանի Հանրապետության տարածքից գրեթե 200 քկմ ադրբեջանցիները զավթել են: Ինչո՞ւ այդ 200 քկմ-ից մեկ քմ Տավուշից չկա: Շատ պարզ… Որովհետև Տավուշի հատվածը կահավորվել էր մեր ժամանակ, և այնտեղ պաշտպանողական մարտեր մղելը շատ ավելի հարմար է և արդյունավետ, քան այնտեղ, որտեղ կահավորված չեն»,- այսօր դիզվառելիքի գործով հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նման հարց հնչեցրեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքով՝ բյուջեն, կոպիտ ասած, պետության գրպանն է, որտեղից պետության կարիքների համար պետք է ծախսեր կատարել։ Հետևաբար՝ հարց է առաջանում, եթե իշխանություններն այսօր ասում են, որ բյուջեն այդքան լավ է, ինչո՞ւ է վիճակն այսքան վատ։
«Անկեղծ, ես չեմ կարող պատասխանել ձեր հարցին, թե այս իշխանություններն ինչպիսի քաղաքականություն են վարում։ Ինչո՞ւ, որովհետև քաղաքականություն վարել՝ նշանակում է, որ շարադասել՝ աստիճանակարգել։ Եթե ավելի պարզ ասեմ՝ գլխավորը կարևորից տարբերակել, առաջնահերթությունները նշել և այդ ուղղությամբ շարժվել»,- այս մասին դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Ադրբեջանի հետ երկկողմ բանակցությունների չի կարելի գնալ. դրանք մեզ տանելու են փակուղի. Սերժ Սարգսյան
Նա, ով ասում է սա Հայաստան չի, Հայք է, առաջ է տանում Արևմտյան Ադրբեջան ասվածը. Փաշինյան
«Ես վստահ եմ, եթե այսպիսի խաղաղության պայմանագիր պետք է ստորագրվի, ինչպիսին մենք, նորից եմ ասում՝ տարբեր տեղերից նախադասություն առ նախադասություն, բառ առ բառ որսալով՝ տեսնում ենք, ապա նա կոչվելու է կրկնակապիտուլյանտ։ Անարդար խաղաղությունը բուն է, պատճառ է նոր պատերազմի»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը։
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում КамАЗ մակնիշի ավտոմեքենան Վերին Խոտանան բնակավայրի վերջնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կիսակողաշրջված վիճակում հայտնվել բնակչի տան երկաթե դարպասների մոտ:
Այսօր դիզվառելիքի շինծու գործով դատական նիստից հետո, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին, խոսելով Արցախի խնդրից, Հայաստանում ստեղծված բարդ իրավիճակից։
Այսօր դիզվառելիքի շինծու գործով հերթական դատական նիստից հետո, 168.am-ը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում իշխանության և նրա մերձ շրջանակների, ինչպես նաև ոչ այդքան մերձ շրջանակների կողմից Հայաստանի Հանրապետական կուսակցության և անձամբ երրորդ նախագահին թիրախավորելը։
«Ավանդաբար դա սկսել են անել ադրբեջանցիները, այնուհետև՝ 90-ականների կեսերից, նրանց ձայնակցել են մեր, այսպես ասեմ՝ տեղացիները։ Իսկ հիմա առանձնապես ոչինչ չի փոխվել, այդ երգչախմբին միացել են նոր ձայներ՝ նոր տոնայնությամբ։ Չգիտեմ, իրենք գիտակցո՞ւմ են, որ իրենց համարելով ընդդիմադիր՝ ջուր են լցում Հայաստանի կառավարիչների ջրաղացին։ Այս նույնը առանձին, այսպես ասեմ՝ վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Բայց իմ կարծիքով՝ ամենակարևորը սա չէ, այլ այն, որ թիրախավորվել է Հայաստանի Հանրապետությունը, թիրախավորվել է մեր պետությունն ու պետականությունը։
ՀԱՊԿ անդամ պետությունները «Վարձկան» գործողության շրջանակներում համատեղ պայքարում են միջազգային ահաբեկչական կազմակերպություններում քաղաքացիների հավաքագրման դեմ։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ԱՄՆ-ն Իրանին տեղեկացրել է, որ մտադիր չէ ընդլայնել պաղեստինաիսրայելական հակամարտության մասշտաբները։ Այս մասին Al Jazeera-ին տված հարցազրույցում հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նոյեմբերի 24-ին ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յունի գլխավորած պատվիրակությանը:
Ընդ որում՝ կաշառքի գումարի չափը յուրաքանչյուր անձի վարորդական իրավունք տրամադրելու դեպքում կազմել է 380.000-ից 500.000 ՀՀ դրամ:
Այսօր Շուշիում մեկնարկել է թյուրքական աշխարհի ճարտարապետների սիմպոզիումը։
Մեր գերբի առյուծն ավելի շատ ծաղրանկարի ուրվագիծ ունի. Փաշինյան
Խորհրդային ժամանակաշրջանից ժառանգած պետականաշինության և ինստիտուտների վերակառուցման սկզբնական գործընթացը, 2001 թվականին Եվրախորհրդին անդամագրվելու գործընթացին զուգահեռ, նպաստել է Հայաստանում միջազգային կազմակերպությունների և դոնորների աջակցությամբ ժողովրդավարական գործընթացների միջոցով միջազգայնորեն ընդունված նորմերի ձևավորմանը։
Մեզ ասել են՝ ՀԱՊԿ անդամ եք, չենք կարող ռազմական համագործակցության մեջ մտնենք ձեզ հետ. Փաշինյան
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված վարութային գործողությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության աշխատակիցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել է ենթադրյալ այլ հանցանքի՝ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք։
Հայաստանի իշխանությունը հրաժարվում է իր տված բոլոր խոստումներից. Օհանյան
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը մոտ ժամանակում կստորագրեն խաղաղության համաձայնագիրը։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհուրդը սահմանել է մսամթերքի արտադրության համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների մսի առանձին տեսակների անմաքս ներկրման քվոտաները։ Այդ մասին ասված է ԵԱՏՀ-ի հաղորդագրության մեջ։
Հայաքվեն ունենալու է հետևանք, եթե անգամ չընդունվի. Մինասյան
ԱԽ նիստում իմ տված հանձարարականը նենգափոխվել է. որոշումը փոխվել է. Փաշինյան
Հերոս տղաների 5 հազար կյանք խլած, Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած ու Արցախ հանձնած բոլոր հանցագործ կապիտուլյանտները պատժվելու են եւ օրենքի եւ պատմության դատաստանի առաջ։
Նիկոլ Փաշինյանը այսօր՝ պատասխանելով Տավուշի բնակիչներից մեկի հարցին՝ հայտարարեց, որ Տավուշի մարզում անկլավների հարցը կա։
Երևանի շախմատի ֆեդերացիան նոր նախագահ ունի:
Իռլանդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ հարձակումը տեղի է ունեցել դպրոցի դիմաց։ Տեղի ժամանակով ժամը 13։30-ին մոտ 50 տարեկան տղամարդ դանակով ծանր վնասվածքներ է հասցրել 5-ամյա աղջկան։ Լուրջ վնասվածքներ է ստացել նաև մոտ 30 տարեկան մի կին։ 5-ամյա մի տղա և 6-ամյա մի աղջիկ ավելի թեթև վնասվածքներ են ստացել։ Հարձակվողը նույնպես վիրավոր է։ Տղամարդուն կանգնեցրել են ականատեսները։
ՄԱԿ-ի ճշմարտության խթանման, արդարադատության, հատուցման և չկրկնվելու երաշխիքների խրախուսման հարցերով հատուկ զեկուցող Ֆաբիան Սալվիոլին իր համերաշխությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին՝ բարձր գնահատելով ՀՀ կառավարության կողմից նրանց օգնելու պատրաստակամությունն ու հանձնառությունը։
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր ընթանում է դիզվառելիքի գործով հերթական նիստը: