Բաժիններ՝

Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ ջուր է մատակարարվել Գազայի հյուսիսային հատված

Հակամարտության սկզբից ի վեր առաջին անգամ մաքուր ջուր է մատակարարվել Գազայի հյուսիսային հատված:

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի՝ Մերձավոր Արևելքում պաղեստինյան փախստականների օգնության և աշխատանքների գործակալությունը:

«Նոյեմբերի 26-ին մեր մարդասիրական օգնության շարասյունները հասան Գազայի հյուսիսային շրջաններ: ՄԱԿ-ի գործակալությունները և Պաղեստինի Կարմիր մահիկի ընկերությունը առաքեցին պատրաստի սնունդ, վրաններ, ջուր և առաջին անհրաժեշտության ապրանքներ: Սա մաքուր ջրի առաջին առաքումն էր Գազայի հյուսիսային հատվածում ապաստանած մարդկանց համար հակամարտության սկզբից ի վեր»,- ասվում է գործակալության «X» սոցիալական ցանցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս