
Արհեստական բանականությունը և բջջային հեռախոսը կհայտնաբերեն Պարկինսոնի հիվանդությունը վայրկյանների ընթացքում

Պետրոզավոդսկի պետական համալսարանի գիտնականները Քուվեյթի գիտության և տեխնոլոգիաների քոլեջի մասնագետի հետ միասին ստեղծել են մեքենայական ուսուցման ալգորիթմ՝ ախտորոշելու և վերահսկելու Պարկինսոնի հիվանդությունը՝ օգտագործելով էլեկտրաէնցեֆալոգրամ (EEG) տվյալները, որոնք կարող են օգտագործվել շարժական բժշկական սարքերում:
Համակարգի վերլուծական բաղադրիչը կարող է ներկայացվել ցանկացած սարքով՝ համակարգիչ, բջջային հեռախոս, ամպային սերվեր և այլն։
Հիվանդը պետք է մեկ կամ մի քանի անգամ միացնի չափիչ սարքը և գործարկի ախտորոշումը (օրինակ՝ սեղմելով իր հեռախոսի ծրագրի կոճակը), որը կտևի ոչ ավելի, քան մեկ րոպե։ Արդյունքները կտրամադրվեն հենց հիվանդին (օրինակ՝ հեռախոսի էկրանին), նա կարող է դրանք փոխանցել նաև բժշկին։
«Նման սարքը վերածվում է թվային օգնականի, որը հետևում է հիվանդի վիճակին առօրյա կյանքում։ Դա կարագացնի բժշկության թվայնացումը, կվերահսկի այն մարդկանց առողջությունը, ովքեր այս կամ այն պատճառով չեն կարողանում կանոնավոր այցելել բժշկական կենտրոններ»,- ըստ shantnews-ի՝ ասել է նախագծի ղեկավար, Պետրոզավոդսկի պետական համալսարանի արհեստական ինտելեկտի կենտրոնի գիտական ղեկավար Դմիտրի Կորզունը:
Սակայն ախտորոշում կատարելու համար ծրագիրը կարող է բավարար չլինել, անհրաժեշտ է մասնագետի խորհրդատվություն, ընդգծել է գիտնականը։