Թուրքիայի ռազմարդյունաբերության ծավալները գերազանցել են 90 մլրդ դոլարը
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը մասնակցել է 2024-ի բյուջեի խորհրդարանական քննարկմանը: Անդրադառնալով Թուրքիայի ռազմական արդյունաբերության ոլորտին՝ նա նշել է, որ Թուրքիան շարունակում է մնալ այդ ոլորտի առաջատարներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Ռազմարդյունաբերության ոլորտում մեր ծրագրերի թիվը 16 անգամ աճել է, իսկ ծավալները գերազանցել են 90 մլրդ դոլարը»:
Բացի այդ, Յըլմազը ներկայացրել է 2024-ի բյուջեի շրջանակներում նախագահականին հատկացվելիք գումարն ու նախատեսվող ծախսերը: Նշենք, որ 2022-ի համեմատ 2024-ին նախագահականին հատկացված գումարը կրկնապատկվել է։ 2022-ին այն կազմել էր 5 մլրդ 363 մլն 434 հազար լիրա (ավելիք քան 16 մլրդ դոլար)
Ըստ Յըլմազի՝ 2024-ին հատկացվելիք 12 մլրդ 283 մլն 843 հազար լիրայի (Թուրքիայի դրամական արժույթ) (շուրջ 37 մլրդ դոլար) 39 տոկոսն ուղղվելու է «խաղաղությանն աջակցելու գործողություններին» և հրատապ այլ աջակցություններին։