Բաժիններ՝

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հյուսիսում հրադադարի խախտման մասին

Առնվազն երեք պայթուցիկ սարքեր են գործի դրվել երկու տարբեր վայրերում՝ Գազայի հատվածի հյուսիսում գտնվող Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերի անմիջական հարևանությամբ՝ խախտելով հրադադարը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՑԱԽԱԼ-ի X-ում տարածած հայտարարությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ բացի այդ, տեղերից մեկում ՀԱՄԱՍ-ը գնդակոծել է Իսրայելի պաշտպանության բանակի դիրքերը, և Իսրայելի կողմը պատասխան կրակ է բացել:

«Միջադեպի ընթացքում թեթև վիրավորվել են մի քանի զինվորներ», – նշում է ՑԱԽԱԼ-ը:

Նախօրեին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը երկարաձգվել էր ևս երկու օրով: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված համաձայնագրում, որը հաստատվել է Իսրայելի նախարարների կաբինետի կողմից, հրադադարի առավելագույն ժամկետը 10 օր է, որի ընթացքում Իսրայելը ազատ կարձակի 300 բանտարկյալի:

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով ՝ նոյեմբերի 24-ից սկսած, երբ ժամանակավոր հրադադարն ուժի մեջ է մտել, ազատ են արձակվել 50 իսրայելցիներ և 150 պաղեստինցիներ, ինչը համապատասխանում է նախապես ձեռք բերված համաձայնության պայմաններին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս