Իրանը 5 նոր արբանյակ կուղարկի տիեզերք

Իրանը նախատեսում է մինչև իրանական օրացուցային տարվա ավարտը (2024 թվականի մարտի 20) հինգ նոր արբանյակ արձակել տիեզերք: Այս մասին հայտարարել է Իրանի տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Իսա Զարեպուրը։

«Մինչև տարեվերջ Երկրի ուղեծիր դուրս կբերվի 5 նոր արբանյակ… Արբանյակներից 2-ը կարձակի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, 2-ը` պաշտպանության նախարարությունը, իսկ մեկը կլինի օտարերկրյա արբանյակ: Ընդհանուր առմամբ ուղեծիր դուրս կբերվի 5 արբանյակ»,- «Tasnim» գործակալության փոխանցմամբ՝ ասել է նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930