
Քուչակ-Շենավան ավտոճանապարհին բախված 4 ավտոմեքենաներից մեկի ուղևորը հոսպիտալացվել է

Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 28-ին, ժամը 17։34-ին ահազանգ է ստացել, որ Քուչակ-Շենավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։
«Պարզվել է, որ Քուչակ-Շենավան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Վ․ Հ․, ծնված 1982 թ․), «Toyota» (վարորդ՝ Մ․ Ղ․, ծնված 1998 թ.), BMW (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1967 թ․) և «Nissan» (վարորդ՝ Ս․ Մ․, ծնված 1971 թ․) մակնիշների ավտոմեքենաները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ BMW մակնիշի ավտոմեքենաներից մեկի ուղևոր Ն․ Ա․-ն (ծնված 1974 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը։