
Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կմնա տարածաշրջանային դաշինք

Հյուսիսատլանտյան դաշինքը կմնա տարածաշրջանային դաշինք, սակայն այն պետք է աշխատի հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործընկերների հետ՝ արձագանքելով գլոբալ մարտահրավերներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հայտարարությունը, որն արվել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
«ՆԱՏՕ-ն կմնա Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի տարածաշրջանային դաշինք, բայց մենք բախվում ենք գլոբալ խնդիրների, ուստի պետք է ավելի սերտ համագործակցենք գործընկերների հետ, այդ թվում՝ հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, որպեսզի պաշտպանենք մեր արժեքներն ու շահերը», – ասել է նա: