
Թուրքիայի արտահանման ծավալները հասել են 255 մլրդ դոլարի

Թուրքիայի արդյունաբերության և տեխոնոլոգիաների նախարար Մեհմեդ Ֆաթիհ Քաջըրը մասնակցել է նոյեմբերի 28-ին գումարված Թուրքիայի արտահանողների խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հանդիպումից հետո Քաջըրը «Twitter»-ում կատարած գրառմամբ անդրադարձել է Թուրքիայում կատարվող ներդրումներին և այդ ֆոնին ձևավորվող մարդկանց զբաղվածությանը:
«Արտահանումը նշանակում է մրցակցային ուժ, ներդրում, արտադրություն և զբաղվածություն: Մեր արտահանումը, որի ծավալները հասել են 255 մլրդ դոլարի, ձևավորվում է ընդհանուր առմամբ 240 մլրդ դոլար արժողությամբ արտադրված ապրանքներից»։
Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել Թուրքիայի արդյունաբերության և արտահանման ծավալների մեծացման նպատակով իրականացվելիք քայլերի վերաբերյալ: