Դավիթ Բաբայանին մեքենայով Շուշի չեն ուղեկցել, այդ դրվագը մանրամասն քննարկել ենք. Անդրանիկ Քոչարյան

Այսօր խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի փակ նիստին մասնակցում էր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստից հետո  լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սամվել Շահրամանյանից մանրամասն ճշտել են, թե Արցախի նախկին նախագահներն ինչ հանգամանքներում են ձերբակալվել Ադրբեջանի կողմից։

Ըստ նրա, նման տեղեկատվություն ունի միայն քննիչ հանձնաժողովը։

Ինչ վերաբերում է հարցին, թե պարզեցի՞ն՝ ո՞վ էր Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին մեքենայով տարել Շուշի, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց.

«Այդ դրվագը մանրամասն քննարկել ենք, մեքենայով Շուշի չեն տարել։

Կարդացեք նաև

Սամվել Շահրամանյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ շատ հարցերում իրականացնել քննություն, գտնել իրավական լուծումներ, սա շատ ճիշտ դիրքորոշում է։ Մենք ունենք իրավաբանների երկու ճյուղ, մեկը տեսնում է լուծումներ, մյուսը՝ այսպես գրված է, ու վերջ։

Երկուշաբթի մեր հանձնաժողով գալու ցանկություն ունի ՊԲ դիվիզիայի հրամանատարներից մեկը, որ շատ կարևոր է, նման ցանկություն կա։ Դա պետք է լինի Հադրութի դիվիզիայի հրամանատարը։ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը ևս ցանկություն ունի գալու քննիչ հանձնաժողով»։

Նա ասաց, որ Արցախի նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին քննիչ հանձնաժողով չեն կանչի։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս