Այսօր խորհրդարանում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի փակ նիստին մասնակցում էր Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ Սամվել Շահրամանյանից մանրամասն ճշտել են, թե Արցախի նախկին նախագահներն ինչ հանգամանքներում են ձերբակալվել Ադրբեջանի կողմից։