Սթրեսի և անպտղության կապը գիտականորեն ապացուցված փաստ է. Սևադա Հակոբյան
Հայ-ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանի խոսքով՝ սթրեսը կարող է հանգեցնել անպտղության, և այդ կապը գիտականորեն ապացուցված է։
«Ցավոք սրտի, մենք ապրում ենք չափազանց դժվարին ժամանակաշրջանում. բարձր սթրեսային իրավիճակ, տագնապ, դեպրեսիա, էմոցիոնալ ընկճվածություն: Սակայն որպես ազգապահպանման խնդիր հարկ է ընգծել նաև ծնելիության խթանմանն ուղված ջանքերի կարևորությունը, անպղության խնդրի լուծման առավել արդյունավետ մեխանիզմների մշակումը:
Սթրեսի և անպտղության կապը գիտականորեն ապացուցված փաստ է:
Ուժեղ սթրեսը հանդիսանում է հղիության լուրջ խոչընդոտ․ բարձրանում է գոնադոտրոպին-ընկճող հորմոնի (GnIH) քանակը, ինչը հանգեցնում է տղամարդու և կնոջ պտղաբերության տևական իջեցման: Հորմոնի բացասական ազդեցությունը երկար ժամանակ շարունակվում է նույնիսկ սթրեսի ավարտվելուց հետո:
Ծնող դառնալ պլանավորող տղամարդու և կնոջ հոգեկան ու մտավոր վիճակը կարևոր դեր ունի: Ձգձգվող և տևական սթրեսը տղամարդու օրգանիզմում հանգեցնում է սերմառաջացման գործընթացի խանգարման և հանգեցնում սերմնահեղուկի որակական ու քանակական խնդիրների: Տուժում է նաև սեռական ֆունկցիան, երբեմն հանգեցնելով դրա բոլոր դրսևորումների խաթարման (Էրեկցիա, էյակուլյացիա, սեռական ցանկություն):
Կանաց օրգանիզմում խանգարվում է դաշտանային ցիկլի հորմոնալ կարգավորումը, ինչը կարող է հանգեցնել ձվազատման արգելակման, արգանդում սաղմի ներդրմանը: Սթրեսը նաև պատճառ է հանդիսանում արգանդի գերտոնուսի և արգանդափողերի սպազմի՝ բերելով ռեպրոդուկտիվ համակարգի խիստ բացասական հետևանքների։
Իրականում առողջ ապրելակերպի, ճիշտ սննդակարգի, սթրեսի կառավարման և բժշկի հետ համատեղ բուժման արդյունքում է հնարավոր արդյունավետ հաղթահարել անպտղության խնդիրը», – նշել է բժիշկը։