
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Քսավյե Բետելին Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Միրզոյանն այս մասին գրել է «X»-ի իր միկրոբլոգում։
«Ես ակնկալում եմ շարունակել օրինակելի գործընկերությունը բարեկամ Լյուքսեմբուրգի հետ՝ ամրապնդված Լյուքսեմբուրգում Հայաստանի մշտական դիվանագիտական ներկայությամբ»,- գրել է Միրզոյանը։