Բաժիններ՝

Հրազդանի կիրճից դուրս է բերվել 24-ամյա Ղ. Ղ.-ի դին

Նոյեմբերի 9-ին, ժամը 13։35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դի․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Փրկարարները Հրազդանի կիրճից դուրս են բերել Ղ. Ղ.-ի (ծնված 1999 թ․) դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս