ՀԻՄԱ։ Արցախի էջը փակված չէ. ՀՀԿ ԵԿ լուռ երթ-բողոքը՝ ընդդեմ Արցախի հանձնման. ՈՒՂԻՂ
Այսօր ՀՀԿ երիտասարդները լուռ բողոք-երթ են անցկացնում Երևանում՝ ընդդեմ Արցախի հանձնման:
«Ցավոք, Հայաստանի իշխանություն հանդիսացող խմբավորումներն ամեն կերպ ցանկանում են մոռացության մատնել և փակել մեր ժողովրդի հաղթական էջերից մեկը՝ Արցախի հիմնահարցը: Մենք՝ երիտասարդներս, ոչ մի կերպ չենք պատրաստվում մոռացության մատնել այն»,- հայտարարել են մասնակիցները:
Երթը մեկնարկել է Երևանի Սուրբ Աննա եկեղեցու բակի տարածքից դեպի ԱԺ:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման 3-րդ տարելիցը:
2020 թվականի հենց այս օրը Փաշինյանը ստորագրեց Արցախի կապիտուլյացիայի մասին հայտարարությունը, ինչից հետո Արցախի ամբողջ տարածքում դադարեցվեց սեպտեմբերի 27-ին մեկնարկած լայնածավալ պատերազմ, իսկ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասը հանձնվեց Ադրբեջանի վերահսկողությանը:
Իսկ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական հերթական ագրեսիայի ու ցեղասպանական գործողությունների հետևանքով՝ արցախահայությունը բռնի տեղահանվեց իր հայրենի հողից, իսկ Արցախն ամբողջությամբ անցավ թշնամուն:
Նազելի Ստեփանյան