168.am-ի հետ զրույցում Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը, ասաց, որ այս պահին Նիկոլ Փաշինյանի ասած ժողովրդավար երկրում բանտարկված է ոչ միայն իր ամուսինը՝ Գարիկ Գալեյանը, այլև Տաթև Վիրաբյանը, ով Արցախի ամբողջական հանձնումից հետո փողոց էր դուրս եկել՝ իր խոսքն ասելու։
Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը համոզված է, որ «ներհասարակական համերաշխություն» ու «հաշտություն» արտահայտությունները որևէ պարագայում չեն նշանակում պարտվողականություն: Իսկ ներդաշնակության հասնելու համար, ըստ նրա, պետք է իսպառ ազատվել միմյանց նկատմամբ ատելությունից:
Դեպքի առթիվ 2023թ. հոկտեմբերի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը ժամանել է Լիբանան՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ընթացող պատերազմի ֆոնին այցելելու ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի կազմում ծառայող գերմանացի զինվորականներին։
«Հասարակությունը չի կարող մեղավոր լինել. մեղավորը մենք ենք»,- «Հայաստանը՝ իբրև մեծ «անկլավ»» թեմայով պանելային քննարկման ժամանակ անդրադառնալով հանրային գործընթացների անհրաժեշտության մասին դիտարկումներին՝ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«2020 թվականի 44-օրյա պատերազմից սկսած՝ պաշտոնական Երևանն Արցախի համար դարձել է սոցիալական հաբ՝ մեծ հասարակական կազմակերպություն:
Ալիևը ճանաչե՞ց 29.800 քկմ -ն. տարածաշրջանի ապաշրջափակում և կայունություն՝ սա ևս հեքիաթների ժանրից է
Այն, որ Ձեր պետական, պաշտոնական այցերին, ուղևորություններին մասնակցում են Ձեր երեխաները, նրանց մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը արդյոք «նախկինների թալանից կոպեկ առ կոպեկ հետ բերված միլիարդների՞ց» են փակվում. եթե այո, ապա ինչո՞ւ այդ գումարների շահառուն մեր երեսուն տարի կեղեքված ժողովուրդը չէ, եթե ոչ, ապա ժողովրդին ցույց կտա՞ք, որ Ձեր անձնական խնայողություններից են հատկացվում դրանք։
Հոկտեմբերի 19-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, առանձին լեռնային շրջաններում թաց ձյան տեսքով։
Է՛ս ա եվրոփարիսեցիների հոտնկայս ծափահարություններին արժանացած «ժողովրդավարությունը»։
Մեր զգուշացումների 90 տոկոսն իրականություն է դառնում. Արտակ Զաքարյանը՝ լուծումների մասին
Հայաստանը վերջին 2.5 տարիներին մոռացության է մատնել Ցեղասպանության հարցը՝ վախենում է խոսի. Զաքարյան
Որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են 4 անձինք, որոնք տարածքից դուրս գալու ցանկություն են հայտնել։
Հրանտ Մելիք-Շահնազարյանն այս ամենի պատճառը համարում է միավորվելու և պատասխանատվություն ստանձնելու պրոցեսի բացակայությունը, որի փոխարեն՝ անընդհատ սպասել ենք փրկիչների։
Տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։ Հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումները։
«Տարածաշրջանային լարումների ու աշխարհաքաղաքական առկա իրավիճակում Հայաստանի ներկա իշխանությունների կողմից վատից վատագույնի հասցված իրավիճակը, կարծում եմ, հնարավոր կլիներ մի փոքր մեղմել՝ ճիշտ դիվանագիտության միջոցով»,- «Հայկական օրակարգ»-ի նախաձեռնած քննարկման ժամանակ ասաց ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը: Այդուհանդերձ, նա արձանագրեց, որ այս պահին Հայաստանն այդ հնարավորությունը չունի, իսկ լծակ ունեցողները հակառակ մոտեցում են ցուցաբերում:
Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդագրություն է տարածել համացանցում շրջանառվող այն լուրերի վերաբերյալ, ըստ որոնց՝ սեպտեմբերի 19-ի ռազմական գործողություններից հետո Արցախի Հանրապետության կառավարությունը տարբեր քաղաքացիներից գնել է բնակարաններ կամ գույք։ Շտաբը հաղորդում է, որ հարցի շուրջ հրապարակային մեկնաբանությամբ հանդես կգա Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը։
Այս հանցագործություններն ուղղված են ոչ միայն հայ տարրի, այլև ողջ քրիստոնեական աշխարհի դեմ, որովհետև հանդուրժողականության և փոխըմբռնման այս դարում այլևս պետք է անընդունելի լինեն կրոնական և ռասայական հիմքով խտրականությունն ու ատելությունը։
Կառավարությունը որոշել է Ակադեմիական քաղաքն ի վերջո կառուցել Երևանում, մասնավորապես՝ Երևանի 17-րդ թաղամասում։ Այս մասին հոկտեմբերի 19-ին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ կառավարության նիստում ներկայացնելով Ակադեմիական քաղաքի հայեցակարգը։
Անիրատեսության ժանրից է. Արտակ Զաքարյանը՝ Ֆրանսիայից հնարավոր ռազմատեխնիկական աջակցության մասին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժեց Տաթևիկ Վիրաբյանի կալանավորման դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը։
Եզրափակելով ելույթը՝ նախարարը վերահաստատել է միջազգային գործընկերների և այլ շահագրգիռ կողմերի միջև առավել ընդլայնված համագործակցության և համակարգման համատեղ ուղի ձևավորելու ուղղությամբ բոլոր գործընկերների հետ աշխատելու Հայաստանի լիակատար հաստատակամությունը՝ տարածաշրջանային և գլոբալ առավել արդյունավետ կապի խթանման գործում նշանակալից առաջընթաց գրանցելու համար։
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անվտանգային ահագնացող մարտահրավերներին և, ի թիվս այլ հարցերի՝ կարևորեց ներքին համերաշխության անհրաժեշտությունը:
ՀՀԿ ԳՄ անդամ Արշակ Զաքարյանը համոզված է, որ նույնիսկ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կարելի էր փրկել երկրում ստեղծված իրավիճակը, սակայն Հայաստանի Հանրապետությունն այժմ անգամ դրանից է զրկված:
Հայաստանը՝ իբրև մեծ «անկլավ». «Հայկական օրակարգի» քննարկումը՝ ՈՒՂԻՂ
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը վստահեցնում է՝ ՀՀ ներկա իշխանությունները ո՛չ միայն չեն իրականացրել ՌԴ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ իրենց ծրագրում ներկայացված կետերը, այլև վարել են դրա ճիշտ հակառակ քաղաքականությունը: ՀՀ իշխանությունների այս գործողությունները Զաքարյանը գնահատեց «արկածախնդրություն»՝ շեշտելով, որ դա ուղիղ սպառնալիք է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու համար:
ԼՂ-ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ կանանց ու երեխաների մարմիններ խոշտանգված կամ անդամախեղված են. ՀՀ ՄԻՊ
Կարո՞ղ է ժողովրդավար երկրում 20-ից ավելի քաղբանտարկյալ լինի. ՄԻՊ պարզաբանումը
«Սրանց համար մեկ օրվա խնդիր է բարեկամին թշնամի ներկայացնելը, հաջորդ օրն էլ թշնամուն բարեկամ ներկայացնելը: Այդպես չպետք է լինի, դա դեմ է անվտանգային բոլոր կանոններին»,- հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ մեր երկրում առկա ճգնաժամային իրավիճակը հենց այդպիսի քաղաքականության արդյունքն է:
Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման կողմից Իսրայելի վրա իրականացված հարձակումներից հետո Իսրայելը պատերազմ է հայտարարել և սկսել է գնդակոծել Գազայում տարբեր թիրախների։