Արցախը հայաթափվել է, Բաքվի բանտերը լցված են հայ գերիներով, Հայաստանի 160 քառակուսի կմ տարածք օկուպացված է, Ադրբեջանն ու Թուրքիան սպառնում են նոր էսկալացիայով, իսկ սրանք կառավարության նիստին քննարկում են պաշտոնյան 60.000 դրամից ավելի արժեցող նվեր ստացած գինին խմի՞, թե՞ հանձնի պետգույքի կառավարման վարչություն։
8000 երեխա Երևանում, ևս բռնագաղթած 9000 երեխա ամբողջ ՀՀ-ում սպասում են մանկապարտեզի խնդրի լուծմանը
Բելգիայի ԱԳ նախարարը հաստատել է այն օգնությունը, որ Բելգիան պետք է ցուցաբերի Հայաստանին ԼՂ-ից փախստականներին սատարելու համատեքստով։ Այդ ուղղությամբ արդեն որոշակի աշխատանք իրականացվում է։
Ավելի վաղ Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան էին հայտարարել, որ հոկտեմբերի 18-ից հետո կպահպանեն Իրանի դեմ պատժամիջոցները։
Արտակ Զաքարյանը՝ ՀՀ-ի դեմ ահագնացող մարտահրավերների, դրանց հաղթահարման հնարավոր ելքերի մասին. ՈւՂԻՂ
Ինչո՞ւ է ՀՀ ԿԳՄՍ նախարարի երեխան գերադասել արտասահմանյան բուհը՝ հայաստանյանին
Էդմոն Մարուքյանը գրել է. «Սիրելի հայրենակիցներ, Երևանից մինչև բոլոր մարզային համայնքներ, ձեզ շատ կարևոր խնդրանք ունեմ։ Խնդրում եմ, Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին վարձով բնակարան կամ տուն տալիս շուկայականից ցածր գին սահմանեք, մի թանկացրեք՝ հիմնվելով շուկայական պահանջարկի վրա, քանի որ այս պահին ձևավորված «շուկայական» պահանջարկը առաջացել է մեզ հետ տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետևանքով։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում առկա 31 տրանսպորտային միջոց ՀՀ կառավարությունը հետ վերցրեց և ամրացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին։
Լարս տանող ճանապարհի որոշ հատվածներում երթևեկության սահմանափակումներ են գործում, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը։
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ
Այդ պահանջները կներկայացվեն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարության ղեկին են մարդիկ, ովքեր անընդհատ զիջում են ու հանձնում։ Չնայած այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը որպես հաղթող կողմ, բազմաթիվ պահանջներ է ներկայացրել` այս իշխանությունները ոչ միայն այդ պահանջները կատարել են, այլ տարբեր բանավոր պայմանավորվածություններով, որոշումներով, որոնք չեն եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ավելի ծանր վիճակի մեջ են դրել մեզ։
Այս պարզ իրողությունները գնահատելու ու դրանք կանխելու փոխարեն, մեր հանրային տիրույթը զբաղված է քննարկելու, թե որ հարթակում ստորագրվի այդ երևակայական թուղթը, որոշ սուտի արևմտամետներ էլ հեքիաթներ են պատմում մարդկանց, թե իբրև Մեհրիբան Ալիևան շուտով կհայտնվի պատժամիջոցների տակ: Եվ կրկին, մինչ մեզ զբաղված են պահում անիմաստ օրակարգերով, տարբեր տեղերում Ադրբեջանն աշխատում է մեր դեմ նոր, վտանգավոր կոնսեսուսներ ձևավորելու ուղղությամբ:
Նշվում է, որ հիվանդացությունը համաճարակային շեմից բարձր է՝ 1․3 անգամ, իսկ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ՝ 1․6 անգամ։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը «168 Ժամ»-ի հետ զրույցում ասաց, որ չնայած հանգամանքին, որ վերջերս «Վալդայ» ակումբում Պուտինն իր աջակցությունը հայտնեց Փաշինյանին, վերջինս հերթական քայլն է անում Արևմուտքին ընդառաջ, փորձում սիրաշահել Արևմուտքին՝ միևնույն ժամանակ Հայաստանը դարձնելով Արևմուտք-Ռուսաստան առճակատման տարածաշրջանային էպիկենտրոն։
2023թ. հոկտեմբերի 18-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ Մաշտոցի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը` ժամը 15:40-ին «Աջ կրծքավանդակի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Արմենիա» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել վերոնշյալ տղամարդը:
Անտրամաբանական է՝ զենքով պարգևատրված պաշտոնյային ասենք՝ զենքդ տար աճուրդով վաճառի. Փաշինյան
Նվերներ են տրվում, որոնք տասնյակ հազարավոր դոլարներ արժեն. Փաշինյան
Լիտվայի վարչապետը շրջայց է կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ծառ տնկել Ծիծեռնակաբերդի հիշողության պուրակում։
Երեւանի փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանին առաջադրված մեղադրանքի քննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։
Ազգային ժողովի պաշտոնյաները, ավելի ճիշտ՝ ՔՊ-ականները, սահմանաչափից շատ բենզին են օգտագործում՝ փաստացի չհիմնավորելով, թե ինչու:
Դեռեւս հունիսին թմրանյութի հետ կապված սկանդալ եղավ՝ իրավապահներն Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել էին բարձր պաշտոն զբաղեցնող ԱԱԾ-ականի որդուն, որի մեքենայից հայտնաբերել էին մոտ 240 պարկ թմրանյութ։
Ակադեմիական քաղաքն Աշտարակի փոխարեն կկառուցվի Երևանում
ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը աշխատանք չունեցող ամուսնուն իրեն օգնական է նշանակել, եւ վերջինս ԱԺ-ից աշխատավարձ է ստանում, ինչից հետո ՔՊ-ականը պարզաբանեց, թե ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է:
Նախօրեին ռուսական լրատվականները, այդ թվում՝ պետականները, հղում անելով իրենց «բարձրաստիճան աղբյուրին», գրել էին, որ պաշտոնական Մոսկվան «հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Փաշինյանի ելույթը համարում է բացարձակ սադրիչ՝ հատկապես՝ Ռուսաստանի և հայռուսական հարաբերությունների առումով»։
Երեկ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը մամուլին բացատրել էր, թե ինչու է ամուսնուն օգնական նշանակել` ասելով, որ նա հասարակական հիմունքներով է աշխատում, այսինքն` առանց աշխատավարձի:
Ռոման Միկոյանը Ստաս Նամինի որդեգրած որդին է։ Նամինը նրա մոր ՝ Գալինայի հետ ամուսնացել է, երբ տղան մեկ տարեկան էր
Բռնի տեղահանված 3000 արցախցի արտագաղթել է Հայաստանից
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հունվարի 26-ին, սակայն 2023 թվականին ներկայացրած հայտարարագրում պաշտոնի հատվածում նշված է «Արտաքին գործերի նախարարի խորհրդական»։
Կառավարության նիստերն Արցախը հանձնած Փաշինյանը վերածել է իր փառաբանման ցերեկույթների
Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան վերջերս Հայաստանին ու Ադրբեջանին առաջարկել էր․ «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակել գերիներին: