Բաժիններ՝

ԶԼՄ-ները հաղորդում են Սիրիայում ամերիկյան երկու ռազմակայանի դեմ հարձակումների մասին

Լիբանանի Al Mayadeen հեռուստաընկերությունը հաղորդել է, որ Սիրիայում հարձակման են ենթարկվել ԱՄՆ երկու ռազմակայաններ։

Նշվում է, որ ըստ Al Mayadeen-ի, Սիրիայում՝ Իրաքի և Հորդանանի հետ սահմանին գտնվող Ալ Թանֆ ռազմակայանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։ Բացի այդ, ըստ լրատվամիջոցի՝ հրթիռային հարձակման է ենթարկվել Կոնոկոյի ռազմակայանը, որը գտնվում է Դեյր էզ Զորի նահանգում։

Տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։ Հայտնի չէ, թե ով է իրականացրել հարձակումները։

Միջադեպի մասին պաշտոնական որևէ հայտարարություն չի եղել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031