«Քանի նիկոլն իր խաղաղության ու ռուսների հետ թշնամանալու քարոզով Հայաստան է ղեկավարում՝ մենք դատապարտված ենք այս տարածաշրջանից վերացման». Հովհաննես Ավետիսյան

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Գերմանիան Իսրայելից կգնի հակաօդային պաշտպանության համակարգ: Սա ամենամեծ վաճառքն է, որ Իսրայելի ռազմական արդյունաբերությունը երբևէ ունեցել է:

Այս համակարգի տեղադրումը կտևի շուրջ երկու տարի: Համակարգը ստեղծվել է ամերիկյան աջակցությամբ և համարվում է աշխարհի լավագույններից մեկը:

Ոչ շատ տարիներ առաջ ոչ ոք չէր կարող մտածել, որ մի օր Իսրայելը հոլոքոստ գործած Գերմանիային կվաճառի օդային պաշտպանության համակարգ: Կամ ոչ ոք չէր կարող մտածել, որ Իսրայելը երբևէ նման համակարգ կունենա:

Իսկ այս ամենը իրականություն է դարձել շատ պարզ պատճառով:

Հրեաներին հաջողվել է անապատում, թշնամական տրամադրված հարևաններով շրջապատված լինելով հանդերձ, կայուն զարգացող պետություն կառուցել:

Սա գրում եմ նրանց համար, որ կարծում են, թե հեսա եվրոպացին կամ ամերիկացին գալու են ու անվտանգություն ապահովեն: Հայաստանի հայերն այնքան հետադիմական և հետամնաց են դարձել, որ չեն էլ պատկերացնում, որ նույնիսկ, եթե ԱՄՆ որոշի Հայաստանի անվտանգությունով զբաղվել, այդ համակարգերի տեղադրումն ու կիրակրումը Հայաստանից կպահանջի առնվազն հինգ տարի՝ հաշվի առնելով մեր զրո կարողություններն ու ունակությունները: Իսկ մինչ այդ, թե ում հետույքով ենք երկիրն ու մեզ պահելու նիկոլական ու անուղեղ զանգվածին չի էլ հետաքրքրում: Հույսները դրել են ԱՄՆ-ից Ադրբեջանին ուղղված զանգերի վրա՝ առանց հասկանալու, որ այդ զանգ անողները առնվազն չորս տարին մեկ փոխվում են, իսկ դրա հետ նաև նրանց զանգ անելու ցանկությունը:

Կրկնում եմ, քանի նիկոլն իր խաղաղության ու ռուսների հետ թշնամանալու քարոզով Հայաստան է ղեկավարում՝ մենք դատապարտված ենք այս տարածաշրջանից վերացման, ընդ որում այն արագությամբ, որով որ հայաթափվեց Արցախը»:

Տեսանյութեր

Լրահոս