
Եթե հայ զինվորականները հանձնեն զենքերը, ազատ կարձակվեն և կմեկնեն Հայաստան․ Հաջիև

«Մենք գիտենք, որ հայերը և միջազգային ԶԼՄ-ները պնդում են, թե մենք պատրաստվում ենք ձերբակալել բոլոր զինվորականներին։ Եթե նրանք հանձնեն զենքերը, ապա ազատ կլինեն, և հնարավորություն կունենան մեկնել Հայաստան»։
Այս մասին Agence France-Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:
Նա նաև պնդել է, թե Արցախից հայերը հեռանում են իրենց կամքով և որ «էթնիկ զտում» եզրույթը անընդունելի է: