ՄԱԿ առաքելությունն արդեն Արցախում է

ՄԱԿ-ի առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նշվում է, որ առաքելության անդամները Աղդամով (Ակնա) անցել են Ասկերան-Ստեփանակերտ ուղղությամբ։

Առաքելության նպատակն է տեղում իրավիճակին ծանոթանալը և բնակիչների մարդասիրական կարիքները որոշելը: Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների ներկայացուցիչներ։

Հայկական կողմն ավելի վաղ՝ դեռևս շրջափակման շրջանում, բազմիցս պնդել էր, որ ՄԱԿ-ի առաքելությունը պետք է ուղարկվի Լեռնային Ղարաբաղ։ Այժմ Լեռնային Ղարաբաղի գրեթե ողջ բնիկ բնակչությունը լքել է իր տները։ Առաքելությունը դրանից հետո միայն ժամանել ԼՂ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031