ՀՆԱ-ի աճը Վրաստանում կազմել է 5.8 տոկոս

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) հաղորդագրության համաձայն, նախնական գնահատականներով, 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, համախառն ներքին արտադրանքի (ՀՆԱ) աճը կազմել է 5,8 տոկոս: Այս մասին գրում է aliq.ge-ն։

Ըստ Geostat-ի հրապարակած տեղեկության՝ 2023 թվականի օգոստոսին, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, աճին զգալիորեն նպաստել են հետևյալ ոլորտները՝ ֆինանսական և ապահովագրական գործունեությունը, շինարարությունը, վերամշակող արդյունաբերությունը և առևտուրը։

«Նվազման միտում է նկատվել անշարժ գույքի, տրանսպորտի ու պահեստավորման և տեղեկատվության ու կապի ոլորտներում»,- ասված է զեկույցում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031