Բաժիններ՝

Ճապոնիայի իշխանությունները կոչ են արել սահմանափակել հազի դեմ միջոցների օգտագործումը

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը ողջ երկրի առողջապահական ծառայություններ մատուցող հաստատություններին խնդրում է սահմանափակել հազի դեմ դեղամիջոցների նշանակումը, քանի որ նման դեղերի պաշարները սահմանափակ են: Նախարարությունը նման կոչ է անում՝ չնայած երկրում կորոնավիրուսի և գրիպի վարակների շարունակական աճին:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, NHK հեռուստատեսության տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճում է երրորդ շաբաթն անընդմեջ, իսկ գրիպով վարակվածների թիվը՝ հինգերորդ շաբաթն անընդմեջ:

Այդ ամենի պատճառով մի շարք մարզեր արդեն իսկ բախվել են անհրաժեշտ դեղորայքի մատակարարման խնդրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031