Փաշինյանը ծանոթացել է Կապանի թիվ 10 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանը Սյունիքի մարզ այցի շրջանակում ծանոթացել է Կապանի թիվ 10 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին, որոնք իրականացվել են սուբվենցիոն ծրագրի շրջանակում:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, նախադպրոցական հաստատության սաների թիվը 99 է, նորոգման արդյունքում նախատեսվում է շուրջ 140 սանի հաճախում։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 293,8 մլն դրամ, որի 80 տոկոսը հատկացվել է Կառավարության կողմից: Երկհարկանի շենքը կառուցվել է 1980-ական թվականներին: Ծրագրով իրականացվել են շենքի վերանորոգման` ջրամեկուսացման, դռների ու պատուհանների փոխարինման, ներքին հարդարման, տանիքի վերանորոգման, մանկական խաղասարքերի տեղադրման ու տարածքի ցանկապատման ու բարեկարգման աշխատանքներ։