Արցախի հարցը լուծված չէ. իրավիճակը ստեղծվել է իշխանությունների դավաճանության պատճառով. Օհանյան

Արցախի հակամարտությունը լուծված չէ, և Ադրբեջանն իր քայլերով դա ապացուցել է։Այս մասին ԱԺ–ում ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Նրա դիտարկմամբ` այդպես է կարծում հայ բնակչության գրեթե մեծ մասը։

Ադրբեջանի Հանրապետությունը ցույց է տվել, որ պայմանագրային պետություն չէ` բոլոր պայմանավորվածությունները մերժում է, խոսում է ՀՀ–ի հետ ուժի ենթատեքստից և Արցախը հայաթափելով խնդիրը չի լուծել։

«Այս շրջանակներում մենք պետք է փաստենք, որ Արցախի սուբյեկտայնությանպահպանման, ժողովրդի անվտանգության ապահովման, ինչու չէ նաև Արցախի տարածքին տեր կանգնելու հետագային միտված մեր գործողություններում բանակցությունները գոյություն ունեցող միջազգային համապատասխան ձևաչափով այլընտրանք չունեն»,- ընդգծեց Օհանյանը։

Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը նշեց, որ գործող իշխանություններն իրենց ռազմավարության մեջ ընտրել են, որ ամբողջությամբ Արցախը հայաթափելով հարցը լուծել են։
«Սա դավաճանական կեցվածք է Արցախի ժողովրդի նկատմամբ և նաև մեր պատմական Արցախի տարածքի նկատմամբ»,–հավելեց նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031