Անդրտարածաշրջանային մեխանիզմներն այս տարածաշրջանի ժողովուրդներին գրեթե երեսուն տարի զրկեցին խաղաղությունից և դրա բարիքներից։
Նա ներկայացվել է ոստիկանության Արմավիրի բաժին:
ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարող է տարածվել Լիբանանի վրա: Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Իրանի հատուկ ծառայություններն ըստ իրանական տոմարի 2023 թվականի սկզբից ի վեր (սկսվել է մարտի 21-ին) 10 կիբեռհարձակումներ են հայտնաբերել և կանխել կարևոր ենթակառուցվածքների վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար, բրիգադի գեներալ Ղոլամռեզա Ջալալին։
Վերնագիրն ինքնին հուշում է, թե ինչ է լինելու գրքի բովանդակությունը:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Լավրովի խոսքով՝ Բրյուսելն ու Վաշինգտոնը շարունակում են փորձել ներթափանցել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթաց։
Քաղտեխնոլոգ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրականում շատ վտանգավոր գործընթաց ա գնում, որի միակ տուժողը լինելու են հայերը։
Համերգը կկայանա հոկտեմբերի 25-ին՝ ժամը 19:00-ին-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կհնչեն տենորի համար գրված լավագույն և սիրված արիաները և նախերգանքներ համաշխարհային օպերային երկացանկից:
Վարդան Գ.-ն ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:
2023 թվականի հուլիս, օգոստոս, սեպտեմբեր ամիներին ռեադմիսիայի (հետընդունում) համաձայնագրով ԵՄ երկրների 1070 քաղաքացու Վրաստան վերադարձի թույլտվություն է տրվել, գրում է batumelebi.ge-ն:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ ստացվել է «էլեկտրամագնիսականորեն-հարուցված թափանցիկության» (ԷՀԹ) ռեզոնանս՝ օգտագործելով գերնեղ օպտիկական բջջում պարփակված ալկալի ատոմների մագնիսականորեն-հարուցված (զրոյական մագնիսական դաշտում արգելված) անցումները:
Ոչ տնօրինական պատկերաշարում հատկապես ուշագրավ են ավետարանիչների՝ Մատթեոսի, Մարկոսի, Ղուկասի և Հովհաննեսի պատկերները: Քրիստոսի և Աստվածածնի պատկերներից զատ քրիստոնեական արվեստում կենցաղավարել են ավետարանիչների պատկերները: Ստեղծվել են ավետարանիչների արտաքինի նկարագրություններ, որոնք հետագայում ներմուծվել են սրբախոսական նյութերի մեջ՝ նրանց վարքերի և վկայաբանությունների մաս կազմելով:
Թուրքիայի վիճակագրական ինստիտուտը տվյաներ է հրապարակել Ստամբուլ ներգաղթի և այնտեղից արտագաղթի վերաբերյալ:
Գիրությունը կարելի է հաշվարկել նաև մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) հաշվարկելով։ Անհրաժեշտ է քաշը բաժանել հասակի քառակուսու վրա։ Նորմալ BMI համարվում է մինչև 27:
Այս տարվա հուլիսի 14-ին ՀՀ նախագահի հրամանագրով Գագիկ Հարությունյանը նշանակվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի դատավոր: Մինչ այդ վերջինս 01․02․2023-10.07.2023թթ. աշխատել է Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ)՝ որպես նախագահի խորհրդական, 15․09․2022թ․-13․10․2022թ․ կատարել Դատական դեպարտամենտի ղեկավարի պարտականությունները, իսկ 27․06․2022-01․02․2023թթ․ աշխատել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտում՝ որպես վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար: