Պետքարտուղարությունը մտավախություն է հայտնել, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը Լիբանանի վրա կտարածվի
ԱՄՆ-ը մտավախություն ունի, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը կարող է տարածվել Լիբանանի վրա: Այս մասին հերթական ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
«Մենք տեսել ենք [շիական կազմակերպության] Հեզբոլլահի հարձակումների մասին հաղորդումները, և մենք, իհարկե, տեսել ենք նաև Իսրայելի արձագանքն այդ հարձակումներին: Մենք անհանգստացած ենք հակամարտության սրմամբ, այն Գազայից հարավային Լիբանան տարածվելու հավանականությամբ»,- ասել է նա։
Միլլերը հավելել է, որ Միացյալ Նահանգները հասկացնում է տարածաշրջանում Իսրայելի նկատմամբ թշնամաբար տրամադրված բոլոր կողմերին, որ եթե նրանք մտածում են հարձակման մասին, պետք է վերանայեն: «Այդ պատճառով [ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը] հրամայեց երկու ավիակիր հարվածային խմբեր տեղակայել Միջերկրական ծովի արևելյան հատվածում», – հավելել է ԱՄՆ արտաքին քաղաքականության պատասխանատուն։
Ավելի վաղ, իսրայելական զինվորականները հայտնել էին, որ հարվածներ են հասցրել Լիբանանի հետ սահմանի մոտ մի խումբ արմատականների, որոնք ծրագրում էին հրթիռներ արձակել Իսրայելի տարածք: