Բաժիններ՝

Իրանը հայտարարել է, որ 2023 թվականի մարտից ի վեր 10 կիբեռհարձակում է կանխել իր օբյեկտների վրա

Իրանի հատուկ ծառայություններն ըստ իրանական տոմարի 2023 թվականի սկզբից ի վեր (սկսվել է մարտի 21-ին) 10 կիբեռհարձակումներ են հայտնաբերել և կանխել կարևոր ենթակառուցվածքների վրա: Այդ մասին հայտարարել է Իրանի Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար, բրիգադի գեներալ Ղոլամռեզա Ջալալին։

«Տարեսկզբից հետախուզության նախարարությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնաբերել և խափանել են 10 խոշոր կիբեռհարձակումներ»,- նրա խոսքը մեջբերում է IRNA գործակալությունը։

«Այդ թվում հաջողվել է թույլ չտալ գրոնհներն ազգային էներգահամակարգի օբյեկտների վրա: Մենք մշակել ենք պաշտպանության ռազմավարական ծրագիր այդ տեսակի թշնամական գործողությունների դեմ: Մասնավորապես, միջոցներ են իրականացվում ներմուծման փոխարինման և սեփական արտադրության համապատասխան տեխնիկական միջոցների ստեղծման ուղղությամբ: Մոտ ապագայում կգործարկվի Կիբեռսպառնալիքների դեմ պայքարի ազգային կենտրոնը»,- ասել է նա։

Ջալալին նաև հայտնել է միջուկային էներգետիկայի ոլորտում արտակարգ իրավիճակների առաջացումը կանխելու` իշխանությունների ջանքերի մասին։ Ճյուղի բոլոր օբյեկտները սարքավորված են ռադիացիոն իրավիճակի վերահսկողության ժամանակակից միջոցներով, ՄԱԳԱՏԷ-ի ցուցմամբ բացվել են ճառագայթային պաշտպանության և արտակարգ իրավիճակների կանխման կենտրոններ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս