Քննարկվել են հայ-ֆրանսիական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր:
«Նարեկածին» ազգային զարդեր ներկայացնող ընկերության հիմնադիր Էլեն Արզումանյանը, որն իր զարդերն աճուրդով վաճառում է՝ գումարն ուղղելով բռնի տեղահանված Արցախի մեր հայրենակիցներին աջակցելու նախաձեռնություններին, «Աջակցություն արցախցիներին. արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով պանելային քննարկմանը նկատեց.
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Արցախցի Հասմիկ Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով. «Ժողովուրդ, սօրի Ջերմուկ քաղաքում բանջարեղենն օգնություն տվալ, դուզն ասած՝ գիդումչում հուր դիմիմ, շտեղ կիրիմ վեր պատկան մարմիննեն ուշադրություն տինին, ուղղակի պիտի հմնչեին էս ձևի ապրանքը պիժինեին մարդկանց, կռիսա կերած, թե հինչա կերած գիդումչում, պիժենալն վեր օտինք»։
«Երազի տուն» մանկական վերականգնողական կենտրոնի հիմնադիր Նարինե Մանուկյանն «Աջակցություն արցախցիներին. Արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկման ժամանակ նկատեց՝ այս պահին աջակցության տարբեր նախաձեռնությունները համակարգված չեն:
«Աջակցություն արցախցիներին. Արվածը, չարվածը և հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկման ժամանակ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրեց՝ բարեգործական հիմնադրամի աշխատակազմը Գագիկ Ծառուկյանից ստացել է հանձնարարություն՝ ուսումնասիրել, թե առաջնային փուլում ինչի անհրաժեշտություն կա և աջակցության ծրագրերը թիրախային ինչ ուղղություններով պետք է իրականացնել։
Ազգային ժողովի նիստը` ՈՒՂԻՂ
ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Գազայի հատվածի խաղաղ բնակչության անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։
«Այդ օրը ես դուրս էի եկել Հայաստանի Հանրապետության հրապարակ այն մտքով, որ իմ ծնողների մասին լուր իմանամ, որովհետև մի քանի ժամ զանգում էի՝ վերցնող չկար, հետո իմացա՝ հայրս շրջափակման մեջ է:
Եթե ռուսական կողմի պատասխանը լինի, համապատասխան պաշտոնյան հրամանագիրը կստորագրի. Գուրգեն Արսենյան
Փաստաբանը համոզված է՝ նմանատիպ գործընթացներով փորձում են վախեցնել հասարակությանը, սակայն վստահեցրեց՝ ինչքան էլ ապօրինի կալանավորեն, այս մարդիկ վաղ թե ուշ ազատ են արձակվելու և իրենց հայրենիքից հետ չեն կանգնելու:
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ պետությունն այդ դերակատարումը չունի՝ բացի 100 հազարական և 40+10 հազարական դրամներ վճարելուց, որոնք դեռ ոչ բոլորին են հասել,- նշեց նա՝ հավելելով,- Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հետաքրքիր մի ֆունկցիա էլ է կատարում. մարդկանց ուղղորդում են մեզ մոտ։ Մեզ այցելել է առնվազն 5 քաղաքացի, որոնք ասել են՝ սոցապն իրենց ուղղորդել է Երվանդ Քոչար 5 հասցե։ Պետության ֆունկցիան, որպես այդպիսին, այս ամեն ինչով սահմանափակվում է»:
Մենք ենք իշխանությունը, մեր մեղքը կա, հո անմեղսունակների հավաքածու չե՞նք. Գուրգեն Արսենյան
Հանդիպումների հիմնական մասը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
«Աջակցություն արցախահայերին. արվածն ու չարվածը, հետագա հսկա անելիքը» թեմայով քննարկում՝ ՈւՂԻՂ
Գուրգեն Արսենյանի խոստովանությունը. Արցախի վերաբերյալ ՔՊ-ի ծրագիրը քարոզչական բնույթ էր կրում
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր կրկին հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին՝ կրկին հորդորելով հետևել պաշտոնական հաղորդագրություններին։ Նա միայն պատասխանեց սահմանային իրավիճակի վերաբերյալ հարցին։
Արցախի հարցն իր արդյունքներով վերածվեց արկածախնդրության. Գուրգեն Արսենյան
Ռուսաստանը Ադրբեջանի առաջարկների մեջ իր ցանկությամբ որևէ կետ չի ավելացրել. Գուրգեն Արսենյան
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը դեմ է, որ Հայաստանում ռուսական որոշ հեռուստաալիքների հեռարձակումը դադարեցվի։
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը դրական է գնահատում Հայաստանի մասնակցությունը 3+3 ֆորմատով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը։ Նրա խոսքով՝ այս հարթակում ներգրավված են երկրներ, որոնց հետ հարաբերություններից է կախված Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող հարցերի լուծման հեռանկարը։
Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանում զբաղվելու է փաստաբանական գործունեությամբ։ Այս մասին հայտնում է news.am-ը։
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկը՝ ՀՀ նախագահը մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որով Հովհաննես Իգիթյանը հետ է կանչվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանի պաշտոնից։
Ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կարծում է, որ 3+3 ձևաչափով հանդիպման արդյունքներով ընդունված համատեղ հայտարարությունից հետո Ադրբեջանը պետք է իր օկուպացիոն զորքերը հանի Հայաստանի ինքնիշխան տարածքներից։
Արցախցի 18-ամյա Մարատ Հակոբյանն ազատ է արձակվում «Նուբարաշեն» ՔԿՀ֊ից. ՈՒՂԻՂ
Հարկ վճարողների կողմից 2023 թ. սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056:
«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ԱԺ նիստում ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը:
ՀՀ նախագահի հրամանագրով Հովհաննես Իգիթյանը ետ է կանչվել Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանի պաշտոնից։
2022թ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ զոհված ՊՆ աշխատակիցը կդառնա «Զինապահ» հիմանդրամի շահառու
Երկրորդ ընթերցմամբ Հայաստանի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ շահումով խաղերի մասնակցող յուրաքանչյուր անձ կարող է իր խաղային հաշիվը լիցքավորել միայն իրեն պատկանող բանկային կամ քարտային հաշվից: