168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանն ասաց, որ շրջանի վարչական ղեկավարների միջոցով կապը պահում է գրեթե բոլոր ասկերանցիների հետ՝ պարզելու, թե որտեղ են տեղավորվել, ինչ խնդիրներ ունեն և այլն։
Մոսկվայի օդանավակայաններուն հետաձգվել է 27, չեղարկվել 7 չվերթ, վկայում են «Яндекс.Расписания»-ի տվյալները։ Մայրաքաղաքի օդային տարածքում սահմանափակումներ մտցնելու մասին չի տեղեկացվել, հայտնել է «Կոմերսանտը»։
Մասնավորապես նշվում է, որ հավաքվածներից շատերը ցուցանակներ են կրում նրանց անուններով և լուսանկարներով, ովքեր անհետացել կամ գերի են ընկել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից գործողությունը սկսելուց հետո։
Հոկտեմբերի սկզբին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել էր, որ երկիրը սպառում է հավաքված հացահատիկի բերքի միայն 25%-ը, իսկ մնացած 75%-ը ծրագրում է արտահանել, այդ թվում՝ եվրոպական երկրների միջոցով։
Հուլիսի 17-ին Ռուսաստանը հայտնել էր, որ Ղրիմի կամուրջը պայթեցրել են ուկրաինական վերջրյա անօդաչու թռչող սարքերը:
«Ես չեմ հանդիպել, որովհետև կյանքը շատ կարճ է մարդկանց հանդիպելու համար։ ԿԳՄՍՆ-ից թատրոնը փակելու հիմնական ջատագովը գնացել է Մատենադարան, հիմա տեղն եկել է մեկ ուրիշը, ասում են՝ ադեկվատ մարդ է, ես չգիտեմ։ Ախր ես չպետք է նրանց հետ հանդիպեմ, սա իրենց տնտեսությունն է, իրենց պատկանող։ Իրենք ժամանակավոր մարդիկ են, ինչպես և բոլորը։ Իրենք գալիս են քանդելու, ինչպես այդ ամբողջ կառավարությունն է, քանդել, փշրել, Ղարաբաղը տվեցին ու պետք է գնան։
Նախարարն ասել է, որ դա Իրանում երբևէ հայտնաբերված չոր գազի ամենամեծ հանքավայրն է։
Իսրայելի հետ բանակցությունների ոչ մի հարթակ տեսանելի չէ, նշել է Նոֆալը։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի, 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։
Պարզվել է, որ նա նախկինում դատապարտվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նյութերը սոցցանցերում հրապարակելու համար։ Ձերբակալվածների ընտանիքը նախկինում փորձել է քաղաքական ապաստան ձեռք բերել Ֆրանսիայում։ Հանցակից եղբայրները Ինգուշեթիայից են։
«Անկախ ստեղծված իրավիճակից, պետք է Արցախի խնդրի ու ինքնորոշման իրավունքի մասին հարցը բարձրաձայնվի։ Արցախի Հանրապետության տարածքն այսօր ամբողջովին թշնամու տիրապետության տակ է, բայց արցախահայությունը կա, և պետք է աշխատանքներ արվեն։ Չեմ կարող ասել, որ այս աշխատանքները 1-2 տարի հետո կարող են արդյունք տալ, բայց պետք է հիմքեր ստեղծվեն ապագայի համար»,- նշեց Վահրամ Բալայանը։
ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է մինչև հոկտեմբերի վերջ հանդիպել Բրյուսելում։
Զորավարժությունների ընթացքում ԱՄՆ-ի զինվորականներն առաջին անգամ կտեղակայվեն Իշիգակի կղզում, որը գտնվում է Թայվանի հարևանությամբ, և կաշխատեն ճապոնական ինքնապաշտպանական ուժերի հետ, որպեսզի կանխեն թշնամու նավերի և ինքնաթիռների հնարավոր մոտենալը դեպի հարավ-արևմտյան ծայրամասային կղզիներ:
Նշվում է, որ Իսրայելից վերջին տարհանման թռիչքն իրականացրած օդանավը, որի չվերթը կազմակերպել էր ԱԳՆ-ն, արդեն վայրէջք է կատարել Վիեննայում։
Նշվում է, որ Էր-Ռիադի որոշումը լուրջ հարված է նախագահ Ջո Բայդենի հավակնություններին և Մերձավոր Արևելքում նրա քաղաքականությանը։ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր էր նպաստել տարածաշրջանում հիմնախնդրի կարգավորման բանակցություններին՝ չնայած բռնության աճին։
Իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով զեկույցին և հանձնարարականին՝ նշեց, որ թեև արդեն գնալով կոշտացող հայտարարություններ են լինում, սակայն միևնույն ժամանակ՝ հստակ է մոտեցումը, որ Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ չեն լինելու:
Պաշտոնական Բաքուն դատապարտում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հոկտեմբերի 12-ին ընդունած Լեռնային Ղարաբաղում մարդասիրական վիճակի մասին զեկույցը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի արտգործնախարարությանը, հայտնում է «Ազատությունը»։
Հարձակումից մի քանի օր անց իսրայելական զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Գազայի սահմանի մոտ գտնվող բոլոր բնակավայրերը՝ օդային հարվածներ հասցնելով այդ գոտու թիրախներին, այդ թվում՝ քաղաքացիական անձանց: Իսրայելը նաև հայտարարել է Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին. դադարեցվել է ջրի, սննդի, էլեկտրաէներգիայի, դեղորայքի և վառելիքի մատակարարումը։
Ռուսաստանի խորհրդարանի պատվիրակությունը Մատվիենկոյի գլխավորությամբ հոկտեմբերի 12-14-ն այցելել է Հնդկաստան՝ մասնակցելու G20-ի երկրների խորհրդարանական ֆորումին:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչները իսրայելցի և եգիպտացի գործընկերների հետ ակտիվորեն քննարկում են Գազայի բնակիչների անվտանգ ելքի համար միջանցքի ստեղծման հարցը։
Միջազգային հանրությունը պետք է պաշտպանի մարդու իրավունքներն ու արժեքները՝ ապահովելով Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան
Վահագն Խաչատուրյանը հոկտեմբերի 13-ին ստորագրել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին օրենքը:
Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է երեկ «Politico»-ում հրապարակված աղմկահարույց հոդվածին, որտեղ նշված է, որ «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթների ընթացքում»։ Նա մասնավորապես գրել է.
Լրագրողների խումբը, որոնց թվում են եղել նաև թղթակիցներ «Ալ Ջազիրա»-ից և «Ֆրանս Պրեսս»-ից, աշխատելիս են եղել Ալմա ալ-Շաաբի շրջանում՝ Իսրայելի սահմանին մոտ:
Սյունիքի մարզում BMW մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, կա երեք վիրավոր։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Գազայի հատվածի բնակչությանը մի մասից մյուսը տեղափոխվելու կոչերը չեն կարող իրականացվել առանց հումանիտար աղետալի հետևանքների, քանի որ խոսքը գնում է մեկ միլիոն մարդու մասին, ովքեր գնալու տեղ չունեն։
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Հրազդանի կիրճում ՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի մոտակայքում օդապարիկ է արգելափակվել:
Նման որոշում կայացնողը ևս գիտեր, որ դա մեղմ ասած ոչ մի ուժ չունեցող հրամանագիր է և մինչև դրա կազմումն ու մշակումը քննարկվել էր դա չեղարկելու ճանապարհները: Ադրբեջանում ևս հասկանում են, որ այս հրամանագիրն Արցախի հարցը չի փակում, այն միայն քարոզչական նպատակների ու հոգեբանական գերակայության համար է:
Պարենի համաշխարհային ծրագրից էլ նշել են՝ հպարտ են հայտարարելու Ֆրանսիայի՝ Պարենի համաշխարհային ծրագրին 1 մլն եվրո առատաձեռն ներդրման մասին՝ ուղղված Հայաստանում արտակարգ իրավիճակների արձագանքման ջանքերին:
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Politico հանդեսում լույս տեսած` «Բլինքենը զգուշացրել է օրենսդիրներին, որ Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան առաջիկա շաբաթներին» վերնագրով հրապարակման հետ: