Բաժիններ՝

Էր Ռիադը Վաշինգտոնին տեղեկացրել է Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը դադարեցնելու մասին

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին տեղեկացրել են Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը դադարեցնելու իրենց որոշման մասին։ Այդ մասին տեղեկացնում է «ТАСС»-ը։

Տեղեկացվում է, որ Էր-Ռիադը դադարեցրել է հարաբերությունները կարգավորելու դիվանագիտական ​​ջանքերը՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության վատթարացման լույսի ներքո: Սաուդյան Արաբիայի ղեկավարությունն արդեն իսկ ամերիկյան կողմի ուշադրությանն է ներկայացրել իր դիրքորոշումը և այդ որոշումը բնութագրել է որպես դադար, այլ ոչ թե դիվանագիտական ​​ջանքերի ավարտ։

Ամերիկյան կողմն իր հերթին հայտնել է, որ Բայդենի վարչակազմը կշարունակի կապեր պահպանել սաուդցիների հետ։

Նշվում է, որ Էր-Ռիադի որոշումը լուրջ հարված է նախագահ Ջո Բայդենի հավակնություններին և Մերձավոր Արևելքում նրա քաղաքականությանը։ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր էր նպաստել տարածաշրջանում հիմնախնդրի կարգավորման բանակցություններին՝ չնայած բռնության աճին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս