Ֆրանսիայում դպրոցի վրա հարձակման գործով կալանավորված անձանց թիվն ավելացել է
Ֆրանսիայի Արրաս քաղաքի դպրոցներից մեկում դանակով հարձակումից հետո, որը հանգեցրել է ուսուցչի մահվան, ձերբակալվածների թիվը հասել է տասի։ Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է տեղի ոստիկանությունը։ Ավելի վաղ հաղորդվում էր ութ ձերբակալվածի մասին։
Ուրբաթ առավոտյան 20-ամյա երիտասարդը դանակով հարձակվել է Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Պա-դե-Կալե դեպարտամենտի Արրաս քաղաքի լիցեյի աշխատակիցների վրա։ Ոստիկանության տեղեկատվության համաձայն՝ հարձակման ժամանակ նա բղավել է «Ալլահ աքբար»։ Մեկ մարդ մահացել է, երեքը՝ վիրավորվել։ Հարձակվողին ոստիկանությունը բերման է ենթարկել։ Նա ներառված է ծայրահեղ իսլամիստների ցուցակում, որոնց հսկում են՝ ահաբեկչական հարձակումները կանխելու համար, ինչպես նաև այն մարդկանց ցուցակում, որոնք վտանգ են ներկայացնում պետական անվտանգության համար։
Միաժամանակ, մեկ այլ դպրոցի մոտ բերման է ենթարկվել հարձակվողի եղբայրը։ Պարզվել է, որ նա նախկինում դատապարտվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության նյութերը սոցցանցերում հրապարակելու համար։ Ձերբակալվածների ընտանիքը նախկինում փորձել է քաղաքական ապաստան ձեռք բերել Ֆրանսիայում։ Հանցակից եղբայրները Ինգուշեթիայից են։