Բաժիններ՝

Պաղեստինը կօգնի ռուսների տարհանմանը Գազայի հատվածից . ՌԴ-ում Պաղեստինի դեսպան

Ս։ Պաղեստինը կօգնի ռուսների տարհանմանը Գազայի հատվածից դեպի Եգիպտոս, որտեղից նրանք կարող են թռչել Մոսկվա։ Ինչպես տեղեկացնում է «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։

«Ես խոսել եմ Ռուսաստանի ԱԳՆ-ի ներկայացուցիչների հետ, նրանք ամեն ինչ կանեն իրենց հայրենակիցների համար, իսկ մենք կօգնենք այդ գործում։ Ես խոսել եմ նաև Եգիպտոսում մեր դեսպանատան հետ, հարցը մշակվում է»,- ասել է դիվանագետը։

Իսրայելի հետ բանակցությունների ոչ մի հարթակ տեսանելի չէ, նշել է Նոֆալը։

«Ի՞նչ բանակցությունների մասին կարելի է խոսել, նախ պետք է դադարեցնել սպանությունները, պատերազմը, օգնել մարդկանց, հետո տեսնենք, թե արդյոք կան հնարավորություններ»,- ասել է դեսպանը՝ պատասխանելով կողմերի միջև բանակցությունների հնարավորությանը վերաբերող հարցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս