
ԼՂ-ից բռնի տեղահանվածների շուրջ 75 տոկոսը մարզերում է

Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների շուրջ 75 տոկոսը մարզերում է։
Նրա խոսքով, Սյունիքում տեղակայվել է ԼՂ-ից բռնի տեղահանված 5444 անձ, Վայոց ձորում՝ 2134, Գեղարքունիքում՝ 5125, Արարատում՝ 18212, Կոտայքում՝ 21593, Արագածոտնում՝ 3967, Արմավիրում՝ 8044, Լոռիում՝ 4107, Շիրակում՝ 3707, Տավուշում՝ 3139, ընդհանուր առմամբ՝ 75472 անձ:
Նշված 51-52 տոկոսին պետությունն ապահովել է ժամանակավոր կեցության վայրով, մնացածին տրամադրվել են սնունդ, հագուստ, հիգիենայի պարագաներ, դեղորայք:
Ըստ Բաղդասարյանի, առաջիկայում կառավարությունը որոշում կընդունի, որով յուրաքանչյուր անձի կտրամադրվի 40-հազարական դրամ տան վարձակալության և 10-հազարական դրամ՝ կոմունալների համար: Նա շեշտել է, որ այս աջակցությունը Հայաստանում բնակարան ունեցողների համար նախատեսված չէ: