Ճապոնիան 2 միլիոն դոլարի դրամաշնորհ կհատկացնի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

Ճապոնիայի կառավարությունը որոշել է 2 միլիոն դոլարի դրամաշնորհ հատկացնել, որը կուղղվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց օգնությանը։

Ինչպես տեղեկանում ենք Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրությունից, այդ միջոցները փոխանցվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի միջոցով։

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհը կօգտագործվի ոչ պարենային ապրանքների, դեղորայքի և ջրի պաշարների ձեռքբերման համար։

Ըստ հաղորդագրության՝ 1 միլիոն ԱՄՆ դոլարը կփոխանցվի ԿԽՄԿ-ին, 1 միլիոնը՝ ՄԱԿ-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031