Գրանադայում եվրոպացի առաջնորդների գագաթնաժողովը տապալվեց՝ հակառակ սպասելիքների. Politico

Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի (EPC) բարձր մակարդակի հանդիպումն անցել է առանց տեսանելի արդյունքների ՝ չնայած գագաթնաժողովին ընդառաջ մեծ սպասելիքներին: Այս մասին գրում Է Politico թերթը։

«Գագաթնաժողովը, որին մասնակցում էին մոտ 50 եվրոպացի առաջնորդներ, տասնյակ օգնականներ և լրագրողների լեգիոններ, ձախողվել է, երբ հավաքվածներին չի հաջողվել էական առաջընթացի հասնել Եվրոպայի շեմին տեղի ունեցող հակամարտությունների կամ որևէ այլ տարածաշրջանային խնդիրների կարգավորման հարցում»,- նշում է հրատարակությունը:

Ինչպես նշում է Politico-ն, գրեթե 700 լրագրողներ ապարդյուն հավաքվել էին իսպանական քաղաքում՝ սպասելով պայմանավորվածությունների ձեռքբերմանը՝ լուծելու ընթացիկ այնպիսի խնդիրները, ինչպիսիք են հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում, տարաձայնությունները Բալկաններում և եվրոպական անվտանգության համակարգի թերությունները, կարծում է պարբերականը։

Այդ հարցերում հնարավոր չի եղել առաջընթաց գրանցել հանդիպմանը «առանցքային խաղացողների», մասնավորապես՝ Թուրքիայի և Ադրբեջանի բացակայության պատճառով, գրում է Politico-ն։

Նշվում է, որ միջոցառման կազմակերպիչները, հստակ չեն նշել, թե ինչու է չեղարկվել ամփոփիչ ասուլիսը։ Եվրոպացի դիվանագետներից մեկը, որի անունը չի նշվում, հրապարակմանը ասել է, որ մամուլի համար հայտարարություններ անելու կարիք չկա, քանի որ գագաթնաժողովում «բեկումնային որոշումներ» չեն եղել։
Փաշինյանը Գրանադայից վերադառնալուց առաջ դստեր հետ մասնակցել է պաշտոնական ընթրիքի

«Սա մինի-ՄԱԿ է, սա շուկա է, որտեղ առաջնորդները կարող են սակարկել»,- նշել է Politico-ի զրուցակիցը։

Նշվում է, որ նույնիսկ արևմտյան խոշորագույն տերությունների՝ Գերմանիայի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները, որոնք նախաձեռնել էին եվրոպական քաղաքական համայնքի (EPC) ստեղծումը, լրագրողներին ասելիք չունեին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի արձանագրած սակավաթիվ հաջողությունները կիբեռհանցագործության դեմ պայքարի համաձայնագրերն էին և ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները, որոնք, սակայն, առանձնապես արդյունք չտվեցին։

Տեսանյութեր

Լրահոս