Մոսկվան կվերլուծի Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի առաքելության աշխատանքը․ ՌԴ փոխարտգործնախարար

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը՝ «Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է վերլուծել Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի մեկօրյա առաքելության աշխատանքը։

«ՄԱԿ-ի մեկօրյա առաքելությունը, ըստ էության, արել է այն, ինչ հնարավոր է տվյալ իրավիճակում, իսկ դա բնակիչների հարցումն է և այն, թե ինչքանով է տեղի ունեցածն ազդել ենթակառուցվածքների, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական օբյեկտների վրա։ Առայժմ այն, ինչ ստացվել է, վկայում է այն մասին, որ լուրջ ավերածություններ չկան, որ չեն վնասվել պաշտամունքային կառույցները և այլն», – ասել է Վերշինինը։

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի առաքելությունը վերջին տասնյակ տարիների ընթացքում առաջին անգամ է Լեռնային Ղարաբաղ այցելել:

Տեսանյութեր

Լրահոս