
Թուրքիան ֆուտբոլի Եվրո-28 և Եվրո-32 եզրափակիչ խաղերը հյուրընկալելու համար դիմել է UEFA-ին

UEFA-ն հայտարարել է, որ ընդունել է Թուրքիայի և Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիաների կողմից ուղարկված գործընկերության հայտերը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես երկու երկրների ֆեդերացիաները դիմել են UEFA-ին՝ հյուրընկալելու ֆուտբոլի Եվրո-2028-ի և 2032-ի եզրափակիչ հանդիպումներն իրենց երկրում:
Նշվում է նաև, որ հայտերի ուսումնասիրությունից հետո համապաասխան որոշումը կհրապարակվի 2023-ի հոկտեմբերի 10-ին:
Հիշեցնենք, որ Եվրո-2024-ի եզրափակիչն ացնկացվելու է Գերմանիայում՝ հունիսի 14-ից հուլիսի 14-ն ընկած ժամանակահատվածում: