Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ընտանիքի անդամների հետ. նրա իրավունքները կպաշտպանի ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան այցելել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, որին Բաքուն ձերբակալել և կալանավորել է՝ առաջադրելով կեղծ մեղադրանքներ։

Այս մասին հայտնել է ադրբեջանական APA գործակալությունը։

Նշվում է, որ այցի ընթացքում Ռուբեն Վարդանյանին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ։

Հաղորդագրության մեջ նաև ասված է, որ հետաքննության ընթացքում Ռուբեն Վարդանյանի իրավունքները կպաշտպանի նրա ընտանիքի կողմից ընտրված փաստաբանը։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031