Հայաստանի հետ երկխոսություն կսկսենք տեսնելու համար, թե ինչ կարիքներ ունեն․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ ՀՀ-ին ռազմական տեխնիկա մատակարարելու մասին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու թեմային՝ նշելով, որ այդ հարցով Հայաստանի հետ երկխոսություն կսկսվի։

Կատրին Կոլոննան այս մասին ասել է France 2 հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Հայաստանի հետ երկխոսություն կսկսվի տեսնելու համար, թե ինչ կարիքներ ունի»,- Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելու թեմայի վերաբերյալ ասել է Կոլոննան։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան հոկտեմբերի 3-ին Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտնել էր, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար, որ հնարավորություն կտա ռազմատեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որպեսզի վերջինս կարողանա իր պաշտպանությունը ապահովել:

Տեսանյութեր

Լրահոս