Օգոստոսի 29-ից բախումները շարունակվում են Բիշնուպուրի և Չուրաչանդպուրի շրջաններում, ինչպես նաև դրանց հարևան շրջաններում։
Սեպտեմբերի 1-ի ցերեկը, 2-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Իսկ դա հակասում է «ասֆալտ՝ Հայրենիքի դիմաց» ծրագրի կապալառու նիկոլին ու պատվիրատու ալիևին։
Ծառայության տվյալներով՝ բանտապահներին և ոստիկաններին պատանդ են վերցրել «հանցավոր խմբավորումների անդամներն»՝ ի պատասխան իրավապահների կողմից «բանտերում արգելված իրերի բռնագրավման»։
2019 թվականի ընտրություններից առաջ Զելենսկին խոստացել էր, որ չի առաջադրվելու երկրորդ ժամկետով պաշտոնավարելու համար։
Ըստ Լավրովի՝ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 76%։
Ողջունելով զրուցակցին՝ փոխվարչապետը ներկայացրել է ընթացիկ տնտեսական զարգացումները և դրանց վրա հիմնված միջնաժամկետ կանխատեսումները՝ դրանց իրականացման տեսանկյունից կարևորելով ԱՄՀ հետ ձևավորված գործակցության շարունակականությունը:
Իրադրության վերաբերյալ պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ հստակ երևում է՝ ինչպես է Ադրբեջանի ԶՈՒ-ն լրացուցիչ միջոցներ կենտրոնացնում Սոթքի ուղղությամբ:
Ինչպես օգոստոսի 30-ին պարզաբանել է «Վրացական երազանք»-ի գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն, կառավարությունը պատճառներ ունի Զուրաբիշվիլիի այցերը մերժելու համար։ Մասնավորապես, նախագահի վերջին ելույթը խորհրդարանում գնահատվել է որպես «Վրաստանի եվրոպական ինտեգրման դեմ» ուղղված:
Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվում են մշտադիտարկում և փաստերի հավաքագրում, որից հետո Պաշտպանը հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ։
Ադրբեջանի զինուժը վաղ առավոտից թիրախավորել է Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերը, կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր և ականանետ: Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ:
«Անկախ ամեն ինչից, առանց Հայաստանի մենք գոյություն չունենք, մեր գոյատևումը շատ դժվար է, հատկապես շրջափակման պայմաններում։ Հիմա կարելի է ասել՝ Արցախի բնակչությունը գտնվում է սովամահության եզրին»,- նշեց Արմեն Պետրոսյանը։
Քննարկումների արդյունքում ի հայտ եկած խնդիրները հիմնականում վերաբերվել են Ադրբեջանի կողմից Արցախի ամբողջական շրջափակման հետևանքով գրենական պիտույքների սղությանն ու բացակայությանը, աշակերտների թերսնմանը, ներքաղաքային ու միջհամայնքային երթուղայինների բացակայությանը։
Ըստ Արայիկ Հարությունյանի շրջապատում պտտվող լուրերի` այս քայլով նա առաջինն իրեն ազատագրել է Բաբայանի կողմից պարբերաբար ներկայացվող վերջնագրերից եւ, միեւնույն ժամանակ, հավերժ փակել բաբայանական ակնկալիքները` Արցախը կրկին տիրելու:
Երեւանի ավագանու ընտրություններում «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ցուցակը գլխավորում է Արման Ղուկասյանը:
Ժամը 13:30-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրաձգային զենքերից և ականանետից կրակը Սոթքի և Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Արցախի Հանրապետության Սահմանադրության 98-րդ հոդվածի համաձայն ՝ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ս. թ. սեպտեմբերի 1-ին հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով: Այս մասին հայտնում են Արցախի Ազգային Ժողովից։
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ սեպտեմբերի 1-ին կբացվի երկրորդ սոցիալական-բարեգործական ճաշարանը․ այն կգործի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով գործունեությունը դադարեցրած «Մալիբու» մանկական սրճարանի տարածքում։
Սոթքի հատվածում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և 1 վիրավոր։
Հայաստանցի դպրոցականների խոսքը՝ արցախցի իրենց հասակակիցներին
Հունաստանը բացասաբար է ընդունել այն փաստը, որ օգոստոսի 30-ին՝ Թուրքիայի հաղթանակի և ԶՈՒ օրը, ՆԱՏՕ դաշնակիցների ցամաքային հրամանատարությունը (LANDCOM) X (նախկինում Twitter) սոցիալական ցանցում գրառում է կատարել և շնորհավորել Թուրքիային։
Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով՝ հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 երեխա, 9-ը գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի և դպրության օրվա առթիվ։
Ժամը 12:25-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ Պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ հանդես կգան լրացուցիչ հաղորդագրությամբ:
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն միացել են Ներկայացուցիչների պալատի անդամներ Բրեդ Շերմանի և Նիկոլ Մալիոտակիսի նախաձեռնությանը և օրենսդրական մի շարք փոփոխություններ առաջարկել ԱՄՆ 2024թ․ ֆիսկալ տարվա պաշտպանական հատկացումների օրինագծում։
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել երեկ համացանցում տարածված տեսանյութի՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:
Պրիմորիեի երկրամասում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղված մասնավոր և բազմաբնակարան շենքերի թիվը հասել է 690-ի։