«Գյուղում առայժմ իրավիճակը հանգիստ է՝ միակ տեղեկատվությունը, որ այս պահին կարող եմ տալ». Սոթքի համայնքապետ

Այսօր առավոտյան ՀՀ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, օգոստոսի 31-ին պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով՝ հերթական սադրանքի համար տեղեկատվական հիմք ստեղծելով, սեպտեմբերի 1-ին ժամը 07:50-ից սկսած, ինտենսիվ կրակ է բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՊՆ-ն նաև տեղեկացրեց, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն, տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից զատ, կիրառում է նաև ականանետ: Ադրբեջանական կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ, 1 վիրավոր:

168.am-ի հետ զրույցում Սոթքի համայնքապետ Սևակ Խաչատրյանն ասաց, որ այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է։

«Միակ տեղեկատվությունը, որ այս պահին կարող եմ տալ, այն է, որ գյուղում առայժմ իրավիճակը հանգիստ է։ Մարդիկ գյուղատնտեսական աշխատանքով են զբաղվում։ Մնացածի վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող, դիմեք Պաշտպանության նախարարությանը»,- եզրափակեց Սևակ Խաչատրյանը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս