Բաժիններ՝

Պրիմորիեում հորդառատ անձրևներից 690 շենք է հեղեղվել

Պրիմորիեի երկրամասում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով հեղեղված մասնավոր և բազմաբնակարան շենքերի թիվը հասել է 690-ի։ Այս մասին հաղորդում է «РИА Новости»-ն՝ վկայակոչելով երկրամասի քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությանը։

«35 բնակավայրերում հեղեղված է մնում 690 … բնակելի շենք` 45 բազմաբնակարան շենք և 645 մասնավոր տուն», – հայտնել են նախարարության մամուլի ծառայությունում։

Մամուլի ծառայության տեղեկատվությամբ, հեղեղված տներում բնակվում է 3853 մարդ, այդ թվում՝ 958 երեխա։ Երկրամասում ջրածածկ եղած տնամերձ տարածքների թիվը հասել է 1423-ի, իսկ հորդառատ անձրևներից հետո շուրջ 200 մարդ տեղատարափներից հետո տեղավորվել է ժամանակավոր կացարաններում:

Օգոստոսի 29-ին հարավային ցիկլոնը պատուհասել էր Պրիմորիեն, հորդառատ անձրևները շարունակվել էին գիշերը և օգոստոսի 30-ի առավոտյան՝ շարժվելով դեպի արևելք։ Տեղումների քանակով առաջատարների թվում էր Խասանսկի շրջանը, որտեղ փոթորկոտ անձրևները ողողել են տները, իսկ ջրով հեղեղված ճանապարհները խաթարել են հաղորդակցությունը Պրիմորիեի հարավի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930