Ադրբեջանը Սոթքի հատվածում կենտրոնացնում է ռազմական տեխնիկա և լրացուցիչ անձնակազմ․ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սոթքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը կենտրոնացնում են ռազմական տեխնիկա և լրացուցիչ անձնակազմ։
«ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ»,- այս մասին ասվում է Հայաստանի ՊՆ հայտարարության մեջ:
Նշենք, որ առավոտից Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Գեղարքունիքի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ։ Սոթքի հատվածում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով հայկական կողմն ունի 2 զոհ և 1 վիրավոր։